Հայաստանի Հանրապետությունում, բիբլիական Արարատի փեշերին է գտնվում Ծաղկաձոր քաղաղքը: Այն հայտնի է որպես զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն, որտեղ հատկապես կարևորվում է բազկաթոռային ճոպանուղին՝ իր հինգ կայաններով և մեկ տասյակից ավելի սահուղիներով: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ, իսկ պարզ եղանակին այստեղից կարող եք հիանալ Արարատ լեռան վեհաշուք գեղեցկությամբ: