Եղիր Առաջինը...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում, բիբլիական Արարատի փեշերին է գտնվում Ծաղկաձոր քաղաղքը: Այն հայտնի է որպես զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն, որտեղ հատկապես կարևորվում է բազկաթոռային ճոպանուղին՝ իր հինգ կայաններով և մեկ տասյակից ավելի սահուղիներով: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ, իսկ պարզ եղանակին այստեղից կարող եք հիանալ Արարատ լեռան վեհաշուք գեղեցկությամբ: 2004թ.-ին իտալական «LEITNER» ընկերության ջանքերով նախկին ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է նոր, ժամանակակից ճոպանուղիով: Իսկ 2017թ.-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված խոշոր ներդրումների շնորհիվ ճոպանուղին իր այցելուներին է ներկայանում լիովին վերազինված և վերանորոգված: Այժմ թե՛ ճոպանուղին և թե՛ սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով, ինչը երաշխավորում է ակտիվ ու ապահով հանգիստ զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Այստեղ գործում են նաև բար-սրճարաններ, ինչպես նաև փրկարարական, առաջին բուժօգնության, սկսնակ դահուկորդների համար ուսուցողական և այլ ծառայություններ: Այս ամենն ավելի կատարյալ են դարձնում արևաշող Ծաղկաձորի հիասքանչ բնությունն ու մշտապես թարմ ու թավշյա մաքուր օդը:

Գեղեցիկ Տեսարան

Ջերմ Միջավայր

Թարմ Օդ

Համեղ Սնունդ

Զգա Էքստրիմը...

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Օնլայն Դիտում

ԳՆԱՑՈՒՑԱԿ

Մեկանգամյա Քարտ Մեկանգամյա Քարտ

Քարտի Գինը` 2,000 դր.

Քարտի առցանց գնում








Ինչպե՞ս օգտվել...

Ճոպանուղուց օգտվելու համար առցանց տարբերակով քարտ կարող եք գնել Arca , Visa և Mastercard բանկային քարտերով:
Պարզապես հարկավոր է կայքում տեղակայված «Քարտի առցանց գնում» դաշտում լրացնել օգտվողի տվյալները (լրացրեք այն մարդու տվյալները, ով պետք է մոտենա և վերցնի քարտը), նշել մոտենալու (օգտագործման) օրը, նշել քարտերի քանակը, ապա սեղմել հաստատել կոճակը: Տվյալները ճիշտ լրացնելու դեպքում` անմիջապես կտեղափոխվեք բանկային վճարման համակարգի էջը, որտեղ, լրացնելով քարտային տվյալները, կհաստատեք Ձեր գնումը:
Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել +374-223-60030 հեռախոսահամարով:


ԱՅԼ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

Մատուցվող Վարձույթի Ծառայություններ



Դահուկներ

Վարձույթը` 5000 դր.



Սնոուբորդ

Վարձույթը` 7000 դր.



Ակնոցներ

Վարձույթը` 2000 դր.



Սաղավարտ

Վարձույթը` 2000 դր.

ՄՈւԼՏԻ ՌԵՍՏ ՀԱՈՒԶ ՀՅՈւՐԱՆՈՑ

Multi Rest House

Մուլտի Ռեստ Հաուս հյուրանոցը ունի բավականին գրավիչ դիրք: Այն գտնվում է անտառապատ սարալանջին, մխրճված անտառի սրտում և ձուլված է բնությանը: Հյուրանոցի բոլոր պատուհաններից ներս է թափանցում Ծաղկաձորյան կենարար օդը: Հյուրանոցային համալիրը կազմված է հիմնական մասնաշենքից, ժամանցային կենտրոնից, ընտանեկան մասնաշենքերից, երկհարկանի և երեքհարկանի ընտանեկան քոթեջներից` նախատեսված մոտ 250-300 հյուրեր տեղավորելու համար: 42 հյուրանոցային համարներից բաղկացած հիմնական մասնաշենքում են տեղակայված կոնֆերանս սրահը, լողավազանը, սաունան, սպա կենտրոնը, մարզասրահը, կինոսրահը, մանկական սենյակը, բիլիարդը, բարը և ռեստորանը: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները կատարյալ հանգստի և արդյունավետ աշխատանքային գործընթացի կազմակերպման համար:
Մուլտի Ռեստ Հաուզ հյորանոցը գտնվում է ճոպանուղուց 2 կիլոմետր հեռավորության վրա. մեր հյուրանոցի այցելուներին մենք անվճար տեղափոխում ենք դեպի ճոպանուղի:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.mrh.am կայքը:
Համարների ամրագրման կամ տեղեկության համար կարող եք զանգահարել +374 (94) 287450, +374 (10) 287460 հեռախոսահամարներով:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ուղարկել նամակ...

Կոնտակտային տվյալներ...

ՀԱՅԱՍՏԱՆ, 2310, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԾԱՂԿԱՁՈՐ

+374-223-60030

lernatour@gmail.com

Աշխատում է ամեն օր 09:30 - 18:00