ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում, բիբլիական Արարատի փեշերին է գտնվում Ծաղկաձոր քաղաղքը: Այն հայտնի է որպես զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն, որտեղ հատկապես կարևորվում է բազկաթոռային ճոպանուղին՝ իր հինգ կայաններով և մեկ տասյակից ավելի սահուղիներով: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ, իսկ պարզ եղանակին այստեղից կարող եք հիանալ Արարատ լեռան վեհաշուք գեղեցկությամբ: 2004թ.-ին իտալական «LEITNER» ընկերության ջանքերով նախկին ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է նոր, ժամանակակից ճոպանուղիով: Իսկ 2017թ.-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված խոշոր ներդրումների շնորհիվ ճոպանուղին իր այցելուներին է ներկայանում լիովին վերազինված և վերանորոգված: Այժմ թե՛ ճոպանուղին և թե՛ սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով, ինչը երաշխավորում է ակտիվ ու ապահով հանգիստ զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Այստեղ գործում են նաև բար-սրճարաններ, ինչպես նաև փրկարարական, առաջին բուժօգնության, սկսնակ դահուկորդների համար ուսուցողական և այլ ծառայություններ: Այս ամենն ավելի կատարյալ են դարձնում արևաշող Ծաղկաձորի հիասքանչ բնությունն ու մշտապես թարմ ու թավշյա մաքուր օդը:

Գեղեցիկ Տեսարան

Ջերմ Միջավայր

Թարմ Օդ

Համեղ Սնունդ

Զգա Էքստրիմը...

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ