giweather wordpress widget

ԼԵՌՆԱԴԱՀՈւԿԱՅԻՆ ՍԵԶՈՆԸ ՓԱԿՎԱԾ Է:

Մեր Մասին

AboutNew

Բիբլիական Արարատի փեշերին փռված Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ծաղկաձոր քաղաքը: Այն հայտնի է որպես տուրիզմի և լեռնադահուկային սպորտի զարգացման կենտրոն, որտեղ հատկապես կարևորվում է բազկաթոռային ճոպանուղին՝ իր հինգ կայաններով և մեկ տասնյակից ավելի սահուղիներով: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա: 1967 թ-ից Ծաղկաձորում գործող ճոպանուղին 2004 թ-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո իտալական <<LEITNER>> ընկերության կողմից ամբողջությամբ փոխարինվեց նոր, ժամանակակից ճոպանուղիով: Այժմ թե՛ ճոպանուղին, թե՛ սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ երաշխավորելով զբոսաշրջիկներին և լեռնադահուկային սպորտի սիրահարներին ակտիվ և ապահով հանգիստ: Այստեղ գործում են նաև բառ-սրճարաններ, փրկարարական, առաջին բուժօգնության, սկսնակ դահուկորդների համար ուսումնական և այլ ծառայություններ: Այս ամենն ավելի կատարյալ են դարձնում Ծաղկաձորի հիասքանչ բնությունը, մաքուր օդն ու արևաշատությունը:
Բարի գալուստ Ծաղկաձորի լեռնադահուկային համալիր:

Լեզու:

Copyright © 2016. All Rights Reserved.


Яндекс.Метрика Powered by Aram Kochoyan.